Դու հիմա որպես մի խաբեբա և անկուշտ առևտրական (որի այդպիսին լինելը գիտեն բոլորը, կամ գրեթե բոլորը) գործի ես դրել ստահակությանդ ողջ զինանոցը և փորձում ես մի ողջ ժողովրդի վրա թանկ գնով «նաղդել» «խաղաղություն» անվամբ մի անպետք ապրանք, որը գրավիչ դարձնելու համար «զարդարել ես» պսպղուն ու էժանագին պլաստմասի կտորներով: Բայց ասեմ իմանաս՝ զուր են ջանքերդ, չի՛ ստացվելու...
Որովհետև, քեզ «списать» են անում, «ճարպի՛կ»...
Քեզ «списать» է անում «հպարտ ժողովուրդդ»՝ որը լիուլի կշտացել է արդարության ու բարեկեցիկ կյանքի սին քարոզներիցդ և որին այլևս անհնար է պահել «երկիրը թալանված և Արցախը վաղուց հանձնված էր» հիպնոսի տակ: Քեզ «списать» է անում մի ժողովուրդ, որը դուրս է եկել անտարբերության թմբիրից և այլևս չի հանդուրժում ազգային ու պետական տոտալ ձախողումներդ, որին փորձում ես սիրաշահել մի քանի մետր ասֆալտով, մի քանի դպրոց-մանկապարտեզով կամ մի քանի «մանեթ» ավելացրած թոշակով, որպեսզի մոռացության տա իր խորտակված երազանքները՝ կապված քո «ժողվարչապետության» ստանձնման հետ:
Քեզ «списать» են անում բոլոր «նախկին թալանչիներն» ու «ներկա դզվողները», որոնց դու միամտաբար կարծել ես քեզ հենարան: Որոնք հանուն փողի սեփական ծնողին ու զավակին էլ կուրանան, ուր մնաց քեզ նվիրված մնային:
Քեզ «списать» են անում հին տերերդ, որոնք աչք ունեն և տեսնում են թե ինչպես ես «ճարպկորեն» թռել նոր տերերիդ գիրկը : Որոնք այլևս զզվանքով են վերաբերվում հավատարմության կեղծ երդումներիդ:
Քեզ «списать» են անում նոր տերերդ, որոնք քեզ վերաբերվում են որպես սնանկ «контора»-ի, որն այլևս ոչինչ չունի տալու: Որոնք համոզված լինելով գրկից գիրկ «թռնելու» հատկությանդ մեջ, ճիշտ ժամանակին ինքներն են ազատվում քեզանից:
Քեզ «списать» են անում Հայաստանի բարեկամները, որոնք այլևս անկարող են հանդուրժել քո հակահայկական գործունեությունը:
Քեզ «списать» են անում Հայաստանի թշնամիները, որոնք պարզ տեսնում են հակահայկական գործունեության շարունակման անկարողությունդ:
Քեզ «списать» է անում գաղափարական-քաղաքական «դուխով» թիմդ և մերձավորագույն շրջապատդ, որին թվում է, թե քեզ զոհաբերելով կկարողանա պահպանել քո շնորհիվ ձեռք բերված պաշտոններն ու ունեցվածքը, թե ամեն ինչ քո վրա բարդելով կազատվի պատասխանատվության կանչվելուց:
Եվ վերջում.ուշադրություն դարձրու, ընտանիքդ էլ է քեզ արդեն «списать» անում, զորօրինակ՝ տասնամյակների կողակիցդ…
Քեզնից բոլորն անխտիր զզվել և «списать» են անում, որովհետև դու խաբեբա, անկուշտ, անհավասարակշիռ, անհանդուրժող, վախկոտ, մանրախնդիր ու քինախնդիր մի պաթոլոգիկ նարցիստ ես:
Քեզ «списать» են անում, «ճարպի՛կ», որովհետև մի սրբապիղծ կեղտոտ սրիկա ես՝ կարճ ասած:
Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ