Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ծնունդդ շնորհավոր, Մեծ Արտիստ

Ծնունդդ շնորհավոր, Մեծ Արտիստ
03.07.2026 | 17:35

Շատ կուզեի, որ այս նամակը կարդայիք։

«Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են։ Աչքերը։

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում… Այ քեզ բան…

Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ։ Բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ։

Թատրոնն աղոթելու տեղ է։ Թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է։

Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել։ Շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել։

Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ էին բեմի հետևից ասում՝ «Չի՛ ստացվի»։

Էս իմ լեգենդն է։ Ոչ մեկի հետ դա չի եղել։

Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում…

Չի կորչում…

Դա ինձ միշտ փրկել է։

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք։ Այնքան, մինչև ափերդ թմրի։

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են։ Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում։ Բոլորին՝ մեկ առ մեկ։

Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն՝ դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը։

Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում։ Հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին։

Միշտ մտածել եմ, որ մեռնեմ՝ դրոշակ կդառնամ։ Անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»։

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Կան մարդիկ, որոնց մասին անցյալ ժամանակով խոսել պարզապես չի ստացվում։

Ֆրունզիկը նրանցից է։

Նա շարունակում է ապրել իր ձայնի մեջ, հայացքի մեջ, լռության մեջ, ժպիտի մեջ… և այն սիրո մեջ, որ մինչև այսօր ապրում է մարդկանց սրտերում։

Ծնունդդ շնորհավոր, Մեծ Արտիստ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3066

Մեկնաբանություններ