Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի գլխավոր բանակցող Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Կրեմլի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, և Կրեմլը, ըստ նրա, նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը։               
 

Թրամփը սիրում է «բլեֆային քաղաքականություն», և չի կարելի միանշանակորեն վերաբերվել նրա հայտարարություններին

Թրամփը սիրում է «բլեֆային քաղաքականություն», և չի կարելի  միանշանակորեն վերաբերվել նրա հայտարարություններին
08.04.2026 | 12:10

Անչափ ուրախ եմ, որ խաղաղության հասնելու հույս կա, բայց.

Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ Թրամփը սիրում է «բլեֆային քաղաքականություն», և երբեք միանշանակորեն չի կարելի վերաբերվել Թրամփի հայտարարություններին:

Մյուս կողմից` Իրանը խաղաղության հասնելու և իր վրա չհարձակման երաշխիք ունենալու համար պետք է հասնի մերձավորաևելյան հիմնական հակամարտության փաթեթային լուծման`

1. Պաղեստինի և Գազայի հարցի լուծում,

2. Լիբանանի և Հեզբոլլահի խնդրի լուծում,

3. Իրանի խաղաղ միջուկային ծրագրի երաշխավորում և իհարկե`

4. առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում:

Այս խնդիրներից թեկուզ մեկի լուծման հետաձգումը միշտ նոր հակամարտության պատճառ կարող է դառնալ, հաշվի առնելով, որ Իսրայելը դեռևս շարունակելու է մնալ կոնֆլիկտածին պետություն:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ