Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Թուրքի լամուկ Նիկոլ հայադավն այսօր էլ այսպես հարամեց հայ ազգի օրը, բայց իր և իր ոհմակի օրն էլ, կյանքն էլ առաջիկայում կհարամվի մի այլ կարգի

Թուրքի լամուկ Նիկոլ հայադավն այսօր էլ այսպես հարամեց հայ ազգի օրը, բայց իր և իր ոհմակի օրն էլ, կյանքն էլ առաջիկայում կհարամվի մի այլ կարգի
23.05.2026 | 11:29

Հայ ազգի և Հայաստանի թիվ մեկ ներքին թշնամին նախ երեկ շնչակտուր կերպով և իր ճղճղան, անձամբ ինձ ու բազմահազարների համար գարշելի ձայնով հայտարարեց.

«Գիտեք, որ ԲՀԿ-ի ցուցակի 2-րդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով: Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով: Եվ այս լրտեսական ցանցը մենք, ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»:

ԿԱ՛ՆԳ: Ընդամենը երկու նախադասության մեջ արդեն չորս լկտի սուտ:

Առաջին սուտը «Հայաստանի Հանրապետություն» ասվածն է: Չկա՛ Հայաստանի Հանրապետություն, գոյություն չունի հանրությանը, ժողովրդին պատկանող պետություն, այն ժողովրդին չի պատկանում: Հայաստանի Հանրապետության փոխարեն Հայաստանի բռնապետություն է: Իմ հրապարակումներին ուշադիր հետևողները նկատած կլինեն, որ դրանցում շատ վաղուց ո՛չ Հայաստանի Հանրապետություն եմ գրում, ո՛չ էլ ՀՀ:

Նիկոլ հայադավն իր ոհմակի (չարախմբի) հետ միասին իշխանության գալով, Հայաստանի առանց այն էլ ծանր հիվանդ հանրապետությունը խժռել է մի այլ կարգի, ուզուրպացրել է դատական և իրավապահ համակարգը, պետական ողջ իշխանությունը, տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը, հետևաբար հայ ազգի առաջնահերթ խնդիրը երկրի սահմանադրական կարգի վերականգնումն է՝ ինչ էլ որ անհրաժեշտ լինի դրա համար…

Երկրորդ սուտն «ազգային անվտանգության ծառայություն» ասվածն է, Հայաստանը չունի ազգային անվտանգության ծառայություն, փոխարենը՝ ոչ թե ազգի, այլ Նիկոլ հայադավի, գերագույն գլխավոր ներքին թշամուց բացի, այլ ներքին թշնամիների, ինչպես նաև Հայաստանի և ազգի արտաքին թշնամիների անվտանգությունն ապահովող ծառայություն է:

Երրորդ սուտն Անդրանիկ Թևանյանի՝ հայրենիքի դավաճան լինելն է:

Չորրորդ սուտը լրտեսական ցանցի մասին հայտարարությունն է:

Նիկոլ հայադավը շատ լավ հասկանում է, որ կանգնած է մի իրականության առջև, երբ շուտով, իր ոհմակի՝ Արևմուտքի, Ադրբեջանի, Թուրքիայի գործակալական ցանցի կամ առնվազն Հայաստանի արտաքին թշնամիների կամակատարների հետ միասին, կարող է ինքն արմատախիլ լինել Հայաստանի առնվազն քաղաքական ու հանրային կյանքից, և միգուցե սրա համար է այսպես հիստերիայի մեջ ընկել:

Այո՛, աշխարհն, իրոք, շուռ է եկել. Հայաստանի թիվ 1 պետական դավաճանը հայտարարում է Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանության մասին, Առցանց ու տպագիր մի շարք ԶԼՄ-ներում դեռ 2020 թվականից հրապարակված այս հոդվածաշարը սոսկ չնչին մասն է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տողերիս հեղինակի և հազարավոր այլոց կողմից կատարված այն հրապարակումների, որոնցով փաստարկվում, հիմնավորվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և իր ոհմակը կատարել ու շարունակում են կատարել պետական դավաճանություն:

Մինչդեռ եթե Հայաստանի «իրավապահ» համակարգում եղանակ որոշողներն այս ամենը նվազագույնը հանցավոր անգործությամբ անտեսած, երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական պոռնիկներ չլինեին, ապա փաստի առթիվ վաղուց քրեական գործ հարուցած կամ հետագայում հանրային քրեական վարույթ նախաձեռնած կլինեին, համապատասխան մեղադրանքներ կառաջադրեին Նիկոլ հայադավին և իր ոհմակի այլ կարկառուն ներկայացուցիչներին, կձերբակալեին, դատարան կալանքի միջնորդություններ ներկայացրած կլինեին, և Նիկոլն այլոց հետ միասին վաղուց ճաղերի հետևում կլիներ:

Դրանից հետո նա չէր կարողանա կատարել Արցախի և Հայաստանի դեմ այն բազում չարագործությունները, այդ թվում՝ արտահայտված նաև սողացող պետական դավաճանությամբ, որոնք կատարեց 2020 թվականից հետո ու շարունակում է կատարել առ այսօր: Այնպես որ, ի գիտություն «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկների, իրենք առաջիկայում դատվելու են նաև պետական դավաճանությանը հանցակցության հոդվածով, քանի որ միտումնավոր կերպով չեն կանխել այն ու դրանով իսկ օժանդակել են Նիկոլ հայադավին և այլոց, որ շարունակվի այն:

Անդրանիկ Թևանյանը երեկ, մինչ այսօր իրեն կձերբակալեին, մամուլի ասուլիսով արդեն իսկ պատասխանել է իր դեմ շինծու մեղադրանքներին: Անդրանիկ Թևանյանի հավաստմամբ, Քննչական կոմիտեն տարածել է բացահայտ կեղծ տեղեկություն՝ իրեն մեղադրելով որպես պատգամավոր 2024թ. փակ լսումներին մասնակցելու ու տեղեկություններն այլ կողմի փոխանցելու մեջ։ Թևանյանը հայտարարել է, որ 2024թ. արդեն չի հանդիսացել պատգամավոր, և չէր կարող մասնակցել ու չի մասնակցել որևէ լսումների:

«Խորհուրդ կտամ գործը կարելուց գոնե այնպես արեք, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք»,- ասել է Թևանյանը և ավելացրել.

«Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ են կարում։ Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ այդ կարված գործի շրջանակներում կարդում ենք հետևյալը, որ իբր ես, որպես ԱԺ պատգամավոր, 2024 թ․ ապրիլին ԱԺ փակ գաղտնի նիստում կայացած լսումների արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ եմ փոխանցել և ի վնաս Հայաստանի գործողություններ իրականացրել, որը վտանգել է ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը, արտաքին անվտանգությունը։

Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև 2021 թ․-ին, այո՛, ընտրվել եմ պատգամավոր ԱԺ ընտրությունների արդյունքում, բայց 2023 թ․-ին վայր եմ դրել ԱԺ մանդատը, և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններում որպես ոչ պատգամավոր, իսկ այստեղ գրված է, որ փակ գաղտնի լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել, այսինքն՝ ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 2024 թ․-ի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են՝ ինչ-որ գումարային և այլ անհեթեթություններ։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ, որի ընթացքում ինքն ամենաբարձրն է գոռալու, որ բռնել ենք պետական դավաճանին։ Անհեթեթությունը շարունակվում է, իսկ քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ անհեթեթությանը չմասնակցել»:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=4PPoSXKmHf0

https://www.youtube.com/watch?v=padGEOHMA8g

https://www.youtube.com/watch?v=ZcEvTrydxyI&t=626s

Դիտվել է՝ 349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ