Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանյան ուկրաինասերներին՝ ի գիտություն

Հայաստանյան ուկրաինասերներին՝ ի գիտություն
06.06.2025 | 15:11

Երբ դրանք պայմանավորվեցին ռուսների հետ զինվորականների 6000 դիակների փոխանակման մասին, Զելենսկին խոսեց հատատված ինչ-որ 15%-ից, իսկ իշխող կուսակցությունից ինչ-որ տիկին էլ՝ այն մասին, որ ռուսները ցանկանում են ինչ-որ շարժեր կազմակերպել, երբ կհավաքվեն դիակները մարտադաշտից: Իրականում նման խնդիր չկար. ռուսներն առաջարկել են այն դիակները, որ հաշվառված են ու պահվում են սառցարաններում: Ուկրաինացիների չկամության պատճառն այն է, որ 6000 դիակ ստանալու դեպքում իշխանությունը պետք է ՊՆ-ի տարեկան բյուջեի 10%-ին հավասար գումար հատկացնի նրանց հարազատներին: Հիմա էլ Ռադայում Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություն է արվել, ըստ որի, անհետ կորածները կհամարվեն մահացածներ պատերազմի ավարտից 2 տարի անց և դատարանի որոշմամբ: Գումարների հատկացումներն էլ, բնականաբար, կհետաձգվեն անորոշ ժամանակով, իսկ այդ ժամանակ յա էշը կսատկի, յա իշատերը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ