Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Խոսի՛ր, Ամենազո՛ր,
մի՛ լռիր, խոսի՛ր,
հողս ճաք է տվել քո լռությունից...
Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,
որ վերջին հույսի հետ
մրմունջ են դարձել շուրթին տնանկի։
Ղարսի պայմանագրով, Հարավկովկասյան երեք սովետական հանրապետություններն էլ ընդունել են հիմնական՝ մարտի 16-ի ռուս -թուրքական պայմանագիրը:
Նրա հռչակած դրույթները:
Սովետի փլուզումից հետո, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը իրենց խորհրդարանների մակարդակով հրաժարվել են Ղարսի պայմանագրից...