Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Հավիտենական արվեստ»

«Հավիտենական արվեստ»
12.06.2012 | 02:10

Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից: Դասախոսությունը վարելու է նկարչուհի-արվեստագետ Հասմիկ Ղազարյանը: Դասախոսությանը զուգահեռ ցուցադրվելու են գոբելենագործության և գորգագործության առանձին նմուշներ, քննարկվելու են կիրառական արվեստի զարգացման առանձահատկությունները, ոլորտում առկա խնդիրները: Հատկապես ուշադրություն է դարձվելու դեկորատիվ արվեստի թանգարանի ստեղծմանը վերաբերվող հարցերին:

«Ծիրանի»-ն հայկական մշակույթով հետաքրքրվող երիտասարդների ակումբ է, որ նպատակ ունի ժամանակակից մեթոդներով ներկայացնել ավագ սերնդի գիտամշակութային ձեռքբերումներն ու երկու սերունդների միջև ստեղծել հետագա համագործակցության ճանապարհներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ