ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

ԲՀԿ-ի համաժողովը «կանյաչնիում» ավարտվեց

ԲՀԿ-ի համաժողովը «կանյաչնիում» ավարտվեց
05.03.2013 | 17:31

Ինչպես և սպասվում էր` առանց էական որևէ արդյունքի: Չնայած ելութներն ահավոր շատ են եղել:
Ընդ որում, ինչպես Րաֆֆին, այնպես էլ նիստը վարող Ծառուկյանը ոչ մի խոսք չի ասել իր թիմակիցներին` Րաֆֆու հետ երեք ժամանոց հանդիպման, իրենց ապագա ծրագրերի մասին:
Ջան ասել-ջան լսել են` հաջորդ դասին հավաքվելու անչափ իրատեսական հորդորով, որ էլի ջան ասեն` ջան լսեն:
Նույնիսկ քաղաքապետի ընտրության հարցը չեն շոշափել:
Մինչ այդ հավաքը ԲՀԿ-ից մեկը մեզ հետ զրույցում ասում էր` գնալու ենք, պահանջենք, որ Ծառուկյանն ասի` ուր ենք գնում, ինչու ենք գնում (իսկ ավելի շուտ` ինչու չենք գնում), ինչքան կարելի է այպես, մեզ դարձրել են բուտերբրոդ, առջևում ՀՀԿ-ն, հետևում` Րաֆֆին, մեջտեղում` մենք. ժողովուրդը մեզ հարցնում է` Ծառուկյանն ասում էր` ամեն ինչ կկորցնեմ, ժողովրդի վստահությունը չեմ կորցնի. ժողովրդի վստահությունը կորցրեց, իր ամեն ինչը չկորցրեց:
Մի խոսքով, ԲՀԿ-ական սույն երկու հայուր հոգանոց հավաքը, այդ թվում և Րաֆֆու հետ Ծառուկյանի հանդիպումը մեկ նպատակ ուներ. ցույց տալ, որ իրենք կան, որպեսզի Սերժ Սարգսյանը տեսնի:
ա. Մոսկվա գնալուց առաջ, որպեսզի հասկանա, որ եթե այնտեղ ինչ-որ բան այն չեղավ, ԲՀԿ-ն կա ու կակտիվանա:
բ. Որպեսզի Սերժը տեսնի ու ասի` արի Գագո, արի մեզ մոտ` կոալիցիա:

Հ.Գ. Այս մասին` հաջորդ դասին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ