«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասուլիս, որից ոչ ոք տեղյակ չէ

Ասուլիս, որից ոչ ոք տեղյակ չէ
18.03.2013 | 14:54

Այսօր, իսկ ոմանք չեն բացառում, հենց այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի ասուլիսը: Ավելի շուտ` դրա նկարահանումը, որին սահմանափակ թվով հեռուստաընկերություններ ու լրատվամիջոցներ են մասնակցում: Չնայած, որոշ տեղեկություններով, ասուլիսը պետք է տեղի ունենա ժամը հինգին: Նկարահանեն, հետո ցույց տան:
Ժամն անշուշտ հետաքրքիր է, այդ այն ժամն է, երբ Րաֆֆիի մոտ ` Ազատության հրապարակում «ձևավորվում» է ստվերային կառավարություն:
Ի դեպ. նախագահի տեղեկատվական ոչ մի «բաժանմունքում» հեռախոսազանգերին ոչ մեկը չէր պատասխանում, որպեսզի ճշտեինք ասուլիսի ժամն ու ֆորմատը, ինչից էլ եզրակացրինք, որ` արդեն:
Ինչն էլ Ազատության հրապարակի բաց քննարկումնների ֆոնին նույնպես հետաքրքիր է:
Եվ վերջապես, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը մեկնելու է Հռոմ` վաղը մասնակցելու Սուրբ Ֆրանցիսկոս 1-ին պապի «գահադրման» արարողությանը:
Կարծում ենք` քանի որ Րաֆֆին դեռ չի ավարտել իր կառավարության ձևավորման աշխատանքները, ինչպես նաև դեռ ապրիլի 9-ը չէ, ու նա չի երդվել, որպես նախագահ, նրան չեն կանչել Հռոմ` այդ արարողությանը մասնակցելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ