«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

«Հանդիպման վայրը` գրադարան»

«Հանդիպման վայրը` գրադարան»
05.10.2013 | 11:52

2004-ից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Մշակույթի նախարարությունը, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան:

Այս տարի ավանդույթ դարձած գրադարանային ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Երեկոյան ժամը 18:00-23:00-ը շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար: Գրադարանավարները կնշեն իրենց մասնագիտական տոնը: Նախատեսվում են ավելի քան 300 միջոցառում` կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ