Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վախճանվել է Դավիթ Զադոյանը

Վախճանվել է Դավիթ Զադոյանը
08.04.2015 | 12:32

Ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է երկարամյա պետական գործիչ Դավիթ Զադոյանը: Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 8-ին: Դավիթ Զադոյանը ծնվել է 1949 թ. Արարատ գյուղում:
1975 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1968-1969թթ. եղել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի վարիչ:
1975-1981թթ. կոմերիտական աշխատանք է վարել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
1981-1987 թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի տնօրենի տեղակալ:
1987-1991թթ. աշխատել է «Արարատարդշին» տրեստի շինիրերի կոմբինատի տնօրեն, տրեստի կառավարչի տեղակալ:
1991-1993 թթ. եղել է Արարատի շրջխորհրդի նախագահ:
1993-1995 թթ. աշխատել է ՀՀ պարենի և մթերումների նախարար:
1996-1998 թթ. եղել է Արարատի մարզպետ:
1998-1999 թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարար:
1999-2000 թթ. աշխատել է ՀՀ Էներգետիկայի նախարար:
2000-2002 թթ. աշխատել է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ