Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նավթը թանկանալու է

Նավթը թանկանալու է
30.06.2016 | 14:44

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նավթը հեռանկարում կթանկանա՝ հայտնում է National Observer-ը։ «Հիմա նավթն էժան է, բայց կթանկանա ու գնալով գինն ավելի կբարձրանա, քանի որ սահմանափակ ռեսուրս է ու ադյունահանումն ավելի ծախսատար գործընթաց է դառնում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա կոչ է արել ավելի շատ կիրառել էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրը` ընդգծելով, որ «ներկայում մեծ թափով զարգանում են արևից, քամուց, ջրից էներգիա ստանալու տեխնոլոգիաները, կենսառեակտորները, որոնց, սակայն, մարդկությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում»:

Դիտվել է՝ 3719

Մեկնաբանություններ