Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Պահանջվում են արմատական քայլեր

Պահանջվում են արմատական քայլեր
26.03.2017 | 13:52

Հերթական անգամ խուլիգանական պահվածքով են աչքի ընկել ալբանացի վայ-երկրպագուները՝ պատճառ դառնալով, որ մրցավարը երկրորդ խաղակեսում ամբողջ ութ րոպեով հարկադրաբար ընդհատի Իտալիա-Ալբանիա դիմակայությունը, որտեղ վերջնահաշվում հյուրերը պարտություն են կրել 2:0 հաշվով:

Ակնհայտ է դառնում, որ ի դեմս ալբանացի երկրպագուների որոշակի մասի, ֆուտբոլային աշխարհը ստացել է ագրեսիվ տրամադրվուծության բազմություն, որը միայն ու միայն ստվերում է ֆուտբոլային տոնը: Ակնհայտ է դառնում նաև, որ եթե ՈՒԵՖԱ-ի կողմից արդեն իսկ այս փուլում արմատական քայլեր չձեռնարկվեն, այս վայրագությունները կստանան քրոնիկ բնույթ, իսկ վատ օրինակը վարակիչ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ