Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տնօրենի տասը տեղակալ` մեկ դպրոցում

Տնօրենի տասը տեղակալ` մեկ դպրոցում
30.03.2018 | 09:22

Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է: Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջև: Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին:


Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը և ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու ևս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել:
Պատրաստ ենք հրապարակելու նաև տնօրեն Գայանե Սարուխանյանի հիմնավորումն առ այն, որ մեկ դպրոցում տնօրենի տասը տեղակալ ունենալը շռայլություն չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ