«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Պահպանեց տիտղոսը

Պահպանեց տիտղոսը
29.11.2018 | 16:44

Նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթելով թայ-բրեքի չորս պարտիաներից երեքում (չորրորդն անցկացնելն իմաստ չուներ այլևս, որովհետև հաղթանակի համար բավարար էր անգամ 2,5 միավորը՝ Մ.Հ.), պահպանեց չեմպիոնական տիտղոսը: «Ես անչափ գոհ եմ: Այսօր ինձ մոտ ստացվեց ամեն ինչ: Իհարկե, 12-րդ պարտիայում (նկատի ունի դասական շախմատից անցկացված ու ոչ-ոքի արդյունքով ավարտվածը՝ Մ.Հ.) ես մի քանի լավ քայլ բաց թողեցի: Սակայն ես հիմա գոհ եմ, որ հաղթել եմ և գտնում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ինչ վերաբերում է իմ հասցեին արված քնադատություններին, ապա յուրաքանչյուր ոք հիմար կարծիք արտահայտելու իրավունք ունի»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ