Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Օթելլո» օպերայի համերգային կատարումը

«Օթելլո» օպերայի համերգային կատարումը
01.08.2019 | 12:03

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2018-2019 թվականների համերգաշրջանն ավարտեց Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես են եկել միջազգային մեծ համբավ ունեցող օպերային երգիչներ. Օթելլոյի դերերգը կատարել է Արսեն Սողոմոնյանը, Դեզդեմոնային մարմնավորել է Հրաչուհի Բասենցը, Յագոյի կերպարում հանդես է եկել Անտոն Զարաևը:


Արսեն Սողոմոնյանի բնորոշմամբ`«Օթելլոն» բավականին բարդ ստեղծագործություն է մեներգչի, նաև նվագախմբի, երգչախմբի կատարման համար, պահանջում է բոլոր երաժշտական գործիքների կիրառումը, որոնք պետք է կատարյալ հնչեն:
Հրաչուհի Բասենցը կարծում է, որ «Օթելլոն» Վերդիի ամենահոգևոր օպերաներից է: Երգչուհին սիրով է Գերմանիայից Հայաստան վերադառնում, և պատիվ է համարում համագործակցությունը ֆիլհարմոնիկ նվագախմբի, Էդուարդ Թոփչյանի հետ:
Անտոն Զարաևը առաջին անգամ է Հայաստանում: Նվագախումբը, ըստ նրա, հրաշալի է:
«Օթելլոն» Հայաստանում վերջին անգամ հնչել է 2006 թվականին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Թոփչյանի ղեկավարությամբ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվել է 1990-ականներին` Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ