Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան և բուժումը կշարունակի Երևանում

Նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան և բուժումը կշարունակի Երևանում
09.02.2021 | 20:37

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների թույլտվության դեպքում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի Երևանում։

Դիտվել է՝ 11084

Մեկնաբանություններ