Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Սվաղանյութեր՝ լայն սպառման համար

Սվաղանյութեր՝ լայն սպառման համար
12.01.2023 | 10:45

Ես սովորաբար չեմ կարողանում լսել «ժեխապետի» հարցազրույցները, ավելի ճիշտ, «կրուտիտներն» ու լղոզված, անմակարդակ, լայն սպառման սվաղանյութերը։ Մի փոքր լսելուց հետո, նյարդային ցնցումների մեջ չընկնելու համար, արագ շրջում եմ, ևս մեկ անգամ համոզվելով, որ մենք լուրջ, պրոֆեսիոնալ և իսկական լրագրողներ չունենք։ Եթե ունենք էլ, իսկ ես ուզում եմ հավատալ, որ այդպես է, ապա նրանք կամ չեն մասնակցում այդ «խեղկատակություններին», կամ էլ նրանց չեն թողնում, չեն հրավիրում, ձայն չեն տալիս: Երկրի պետական «ամենաբարձրագույն ղեկավարի» աթոռին նստեցված, ոչ բարով գերագույն գլխավոր հրամանատարն ասում է, որ հարցազրույցների, ելույթների ժամանակ իր ասածները, իր խոսքերը, իր մտքերը չեն կարող հիմք հանդիսանալ ինչ-որ կարևոր եզրահանգումների կամ լուրջ դատողությունների, մտահանգումների համար, եթե դրանք չկան «նոյեմբերի 9-ի» չարաբաստիկ փաստաթղթում։

Եվ հարց տվող լրագրողն ու մյուսները՝ ոչ մեկն առհասարակ, չի հակաճառում, արձագանքում, հիշեցնում այդ պաշտոնին տեղադրվածին, որ ինքը պետական բարձրագույն պաշտոնյա է, որ հանդիպումների և քննարկումների ժամանակ նույնիսկ իր թանկարժեք, սակայն անճաշակ ու փնթի հագած կոստյումը ևս մեծ դեր ունի, ինչու չէ, քաղաքական, պետական, անձնական մակարդակի, երկրի հեղինակության բնորոշման համար։ Էլ ուր մնաց՝ արտահայտած մտքերը, խոսքերն ու կարծիքները: Երբ հատկապես քո պատասխանները ոչ միայն անկեղծ չեն, այլև լղոզված, սվաղած ու նախատեսված էժանագին, լայն սպառման և ուղեղի ու հասկացողության խնդիրներ ունեցողների կամ Արևմուտքի, ադրբեջանցիների ու թուրքերի համար:

Ինձ մոտ տպավորություն է, որ հարցազրույցը հիմնականում «Եվրանյուզով» հակառուսական լուսաբանման համար և ՀԱՊԿ-ի զորավարժություններին չմասնակցելու մասին էր՝ բնավ ոչ Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու:

Ռոբերտ Մելքոնյան

Ծաղրանկարը՝ Նիկօի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 14445

Մեկնաբանություններ