Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էրդողանի քաղաքական կարիերայի ամենալուրջ պարտությունն էր սա

Էրդողանի քաղաքական կարիերայի ամենալուրջ պարտությունն էր սա
03.04.2024 | 12:00

Վանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ընտրական հանձնաժողովը, «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապերի համար, Վանի քաղաքապետ ընտրված Զեյդանին` պրոքրդական DEM կուսակցությունից, զրկել է վաստակած մանդատից, ինչի արդյունքում քաղաքապետի մանդատն անցել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին, ով երկրորդ տեղն էր ձայների թվով։

Սկսվել են ոստիկանության և բողոքի ակցիայի ներկայացուցիչների միջև բախումներ, ինչի արդյունքում կան ձերբակալվածներ։

Էրդողանի քաղաքական կարիերայի ամենալուրջ պարտությունն էր սա, ինչն ընդունել է նաև նա։ Ընդ որում, Թուրքիան իսկապես ցուցադրում է էլեկտորալ ժողովրդավարության բարձր մակարդակ, որտեղ ընտրություններն իրոք որոշիչ են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ