Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

«Մարդուն մանկուրտ դարձնելու գործընթացը սկսվում է նրա մշակույթի, հիշողության, պատմության ոչնչացումից»

«Մարդուն մանկուրտ դարձնելու գործընթացը սկսվում է նրա մշակույթի, հիշողության, պատմության ոչնչացումից»
08.08.2024 | 06:54

Կան հիվանդություններ, սիմպտոմներ, զգացողություններ, որոնք շատ հաճախ մեզ օտար, անծանոթ են թվում, բայց իրականում դրանք Հիվանդությունների միջազգային դասակարգման աղյուսակում ունեն հստակ կոդ ու նկարագիր։

Չինգիզ Այթմատովն իր առաջին՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում, որը գրել է 1980 թվականին, տվել է մերօրյա իրականության հստակ նկարագիրն ու հիվանդության անունը։

«Մարդուն մանկուրտ դարձնելու գործընթացը սկսվում է նրա մշակույթի, հիշողության, պատմության ոչնչացումից։ Նա դառնում է ստրուկ՝ առանց արմատների ու անցյալի: Իսկ սրանից վատ ի՞նչը կարող է լինել։ Եթե նա մոռանա, թե ով է և որտեղից, կնմանվի դատարկ անոթի՝ դառնալով ցանկացած գաղափարախոսության և ցանկացած իշխանության սեփականությունը»։

Պետական մակարդակով հայ ազգին մանկուրտ դարձնելու պրոցես է սկսված։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 7479

Մեկնաբանություններ