Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Պատերազմից առաջ և հետո

Պատերազմից առաջ և հետո
20.09.2024 | 20:22

1

Պատերազմից առաջ մի պահ տիրում է սարսափ-լռություն:

Պատերազմից հետո տիրում է երկար սարսուռ-լռություն:

2

Խաղաղությունը պատերազմից առաջ է:

Պատերազմից հետո կրակն է խաղաղության:

3

Պատերազմից առաջ եռուն երկիր ես:

Պատերազմից հետո տարածք ես անշունչ:

4

Զվարթ երգիչ ես պատերազմից առաջ:

Ողբասաց ես լոկ պատերազմից հետո:

5

Պատերազմից առաջ հայրենիքի որդի ես:

Պատերազմից հետո որբ ես անհայրենիք:

6

Սատանա է մահը պատերազմից առաջ:

Պատերազմից հետո մահը խեղկատակ է:

7

Պատերազմից առաջ կոկիկ հարդարվում ես:

Մրոտ ձեռ-երեսդ նույնիսկ չես սրբում պատերազմից հետո:

8

Անխռով է սերը պատերազմից առաջ:

Պատերազմից հետո սերը խենթություն է:

9

Պատերազմից առաջ լիարյուն մարդ ես:

Պատերազմից հետո չգիտես՝ ով ես:

10

Աստված լռում է պատերազմից առաջ:

Պատերազմից հետո համրանում է Աստված:

24-25.08.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4631

Մեկնաբանություններ