«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ադրբեջանցիները՝ իրենց շնորհավորած Նիկոլ Փաշինյանի մասին

Ադրբեջանցիները՝ իրենց շնորհավորած Նիկոլ Փաշինյանի մասին
09.06.2025 | 20:00

Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին և ադրբեջանցիներին Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորելուց հետո սոցիալական ցանցերում ադրբեջանցիներն ակտիվորեն քննարկում են Փաշինյանի անձը։ Ներկայացնում եմ մի քանի գրառումներ: «Ադրբեջանում իսկապես նրան սիրում են, սակայն՝ տարօրինակ սիրով։ Մենք նրան վերաբերվում ենք որպես Հայաստանի տարօրինակ ղեկավարի, ինքն ինչ ասում է, ծիծաղելի է»։

Մեկ այլ օգտատեր գրել է․ «Մենք իրեն թերագնահատում ենք։ Ինքը կոտրեց ցեղասպանության մեջքը։ Նա հասկացավ, որ Ղարաբաղի հարցը հայերը երբեք չեն կարող լուծել»։

Մեկ ուրիշը գրել է․ «Նա դեռ մանկիկ է»։

Մեկ այլ ադրբեջանցի նշել է․ «Թող շարունակի այսպես հաջող աշխատել»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ