-
10.06.2015|
16:13
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ծնողազուրկ, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների երեխաների համար «Վորլդ վիժն» կազմակերպությունը կազմակերպել է շրջայց Երևանում: Հիմնական կանգառը ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն էր:
-
10.06.2015|
13:01
Կառավարությունն այսօր հաստատել է 2015-2016թթ. ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարվա անվճար ուսուցման համար սահմանված տեղերը:
-
09.06.2015|
14:24
Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։
-
09.06.2015|
00:18
«Միշտ կողմ եմ եղել այլակարծությանը, եթե այն հիմնավորված է և փաստարկված։ Ինձ բախտ վիճակվեց պոլիտեխնիկի տաղանդավոր կոլեկտիվի հետ միասին անցնել մեկ տարվա ճանապարհ, և այսօր հանրությանն եմ ներկայացնում այդ ընթացքում մեր կատարած աշխատանքների հաշվետվությունն ու համալսարանի զարգացման ցուցանիշները»:
-
05.06.2015|
13:05
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:
-
05.06.2015|
12:58
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա։ Պատվիրակությունը հունիսի 4-6-ին Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
-
04.06.2015|
15:09
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավագ խմբերի բոլոր երեխաներին անակնկալ է սպասվում։
-
04.06.2015|
15:07
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
-
03.06.2015|
17:21
Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ` հունիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը:
-
02.06.2015|
18:47
Հունիսի 2-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներով մեկնարկել են միասնական քննությունները։