Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՔՊ-ի հետ կնքված քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզված է

ՔՊ-ի հետ կնքված քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզված է
11.02.2025 | 08:18

Հարգելի քաղաքական գործիչներ՝ հատկապես ընդդիմադիր, Հայաստանում ծավալվող սոցիալական բնույթի դժգոհությունների ալիքի քաղաքականացումը ձեր և միայն ձեր պարտականությունն է, եթե կուզեք՝ աշխատանքային պարտականությունը: Եթե կա սոցիալական դժգոհություն, պարտադիր չէ և նույնիսկ հակացուցված է դրա քաղաքականացման ողջ բեռը, էլ չեմ ասում չքաղաքականացման մեղավորությունն ու կշտամբանքը դնել դժգոհություն արտահայտողի վրա, եթե դժգոհության արտահայտման քաղաքական էպիկենտրոնը, ի դեմս քաղաքական շարժման, քաղաքական բոյկոտի և քաղաքական հասցեականության, ձեր կողմից ձևավորված չէ:

Սոցիալական բողոք արտահայտողը դա միշտ անելու է՝ ելնելով հիմնականում իր սոցիալական կարգավիճակի վատթարացման շարժառիթներից, ոչ թե իր քաղաքական շահերի ընկալումից կամ չընկալումից: Դա մեկ մակարդակով բարձրացնելը՝ այսինքն, քաղաքականացնելը Ձեր պարտականությունն ու աշխատանքային պարտավորությունն է նրա հանդեպ, անկախ այն հանգամանքից՝ նա ձեր պոտենցիալ ընտրո՞ղն է, թե ոչ:

Քաղաքական թայմինգը Հայաստանում ծայրաստիճան արագացել է, ուշադիր եղեք, քանի որ ձևավորված իրավիճակում դուք նաև պարտավոր եք ձեր քաղաքական գործունության մեջ լրացնել բացերը: Դրանք են՝ մոնիտորինգ անել ձեր հնարավորությունները, վեր հանել բացերը, կոնսոլիդացնել ուժերը, մշակել քաղաքական կոնցեպցիաներ: Հասարակության տարբեր շերտերի հետ աշխատանքի ռազմավարություն մշակել: Սոցիալական տարբեր ցանցերում դառնալ ավելի տեսանելի, համոզիչ, առաջարկող: Լիդերի կամ լիդերների քաղաքական իմիջային մշակումներ անել, շփվել մարդկանց հետ հողի վրա և դառնալ նրանց խնդիրները լուծել և պահանջները բավարարել առաջարկող քաղաքական գործակալը:

Չի կարելի թույլ տալ, որ հատակին թավալվող ՔՊ-ի վարկանիշից և բացասական լեգիտիմությունից հենց ՔՊ-ն ավելի արագ եզրակացություններ ու լուծումներ առաջարկի, քան ՔՊ-ին տապալել ցանկացողները: Այս ժողովուրդը շարունակ սպասում է առաջարկի, հետնիկոլական Հայաստանի քաղաքական և լիդերային առաջարկի: ՔՊ-ի հետ կնքված քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզված է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ