Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով

Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով
20.12.2023 | 11:23

Տավուշի մարզի հանրակրթական 50 դպրոցների շենքեր ջեռուցվում են բնական գազով, 24-ը՝ վառելափայտով, 2-ը ՝ էլեկտրական սարքերի միջոցով: Փայտ վառող վառարանները բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում. ուսումնական օրվա սկզբին վառարանները պետք է արդեն լավ տաքացած լինեն, թաց, խոնավ վառելափայտը դժվարությամբ է այրվում, քամու դեպքում դասարանները լցվում են ծխով, փայտի այրումից հետո վառարաններից մոխիրը հարկ է հեռացել և այլն։

Դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներր ավելի քան 68 միլիոն դրամ պարգևավճար են ստացել պետբյուջեից, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում պետական հանրակրթական դպրոցների շենքերը գազաֆիկացնելու նպատակով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6141

Մեկնաբանություններ