ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               

նիկոլի, աննայի ու նրանց իշխանության նկարագիրը

նիկոլի, աննայի ու նրանց իշխանության նկարագիրը
14.07.2025 | 10:34

Գլխավոր դատախազ, արդարադատության, ներքին գործերի նախարարներ, քրեակատարողական ծառայության պետ, առողջապահության նախարար, ՄԻ պաշտպան...

Ի՞նչն է միավորում այս պաշտոնն զբաղեցնողներին, բացի քպ-ի քաղաքական ծառաներ ու նիկոլի կամակատարներ լինելը:

Այո, այս բոլոր պաշտոններն զբաղեցնողները կինարմատ են:

ՈՒ առավել ևս բնութագրական է, որ ինչ-որ տրիվիալ գործով, երկրորդական նշանակության մեղադրվող երեխամորը, 8 ամսական երեխայի հետ... բանտարկում են:

Է՛ս է նիկոլի, աննայի ու նրանց իշխանության նկարագիրը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ