ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Նոր կուսակցություն է ստեղծվում

Նոր կուսակցություն է ստեղծվում
25.12.2018 | 01:00

Հայաստանի քաղաքական դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում։ Թվում է, թե այս բազմակուսակցական երկրում այլևս նոր կուսակցության անհրաժեշտություն չպետք է լինի, բայց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներն այլ տեսակետ ունեն։ Կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն են՝ Ավետիք Չալաբյանը, Արա Հակոբյանը, Արա Գասպարյանը, Իգոր Զարգարյանը, որոնք երեկ հայտարարեցին, որ պատրաստվում են զբաղեցնելու հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։ Նրանք վստահեցրին, որ իրենցից յուրաքանչյուրը երկար ճանապարհ է անցել, ունեցել մասնագիտական հաջողություններ, ձեռք բերել ճանաչում և կարողությունների զգալի մասը ներդրել հանրային գործունեության մեջ։

«Մեր ջանքերը մշտապես ի սպաս ենք դրել ազգային զարգացման հիմնական գերակայություններին՝ մասնավորապես օժանդակելով անվտանգության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, միջազգային հեղինակության բարձրացմանը, արդիական կրթահամակարգի ձևավորմանն ու հայրենադարձությանը։ Այսօր մենք բարձրացնում ենք մեր ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի և քաղաքական հայտ ենք ներկայացնում, քանի որ ցանկանում ենք հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձևավորելու մեր արդի ազգային օրակարգն ու կերտելու ազգային պետություն։ Այս ճանապարհին կոչ ենք անում մեր համախոհներին՝ միանալ մեզ, համատեղ ձևավորել ժամանակակից ազգային օրակարգ և միասին իրականություն դարձնել մեր հավաքական իղձերը»,- երեկ տեղ ունեցած ասուլիսում հայտարարեցին կուսակցության հիմնադիրները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ