Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի՞նչ լուր է բերել

Ի՞նչ լուր է բերել
18.06.2019 | 00:33

Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել, թե վերջինս եկել է Հայաստան, որպեսզի տնտեսական նոր ծրագրերից խոսի, ռուսական ներդրումների նոր հոսք ապահովի, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս ընդամենը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին։ Սամվել Կարապետյանը որպես դեսպան է եկել և փոխանցել ռուսական վերնախավի որոշ դիտարկումներ, որոնց հետ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի։ Սա և քաղաքական, և տնտեսական ասպեկտին է առնչվում։ ՈՒշագրավ է, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ։ Գուցե այս մասի՞ն էլ խաբրիկ է բերել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը։ Գուցե` եղավ պատասխանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ