ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ցանկացած թիվ 0-ի համեմատ մեծ է

Ցանկացած թիվ 0-ի համեմատ մեծ է
16.01.2020 | 14:05

Նախորդ տարին ամփոփելիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ 9 ամսվա արդյունքներով՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով ավելին է եղել 2018-ի համեմատ, իսկ ուղղակի ներդրումների թիվը պակաս է եղել 60 միլիոն դոլարով։

«Վստահ ենք, որ 2020-ն էապես տարբեր է լինելու: Այսինքն՝ 2019-ը մոտավորապես կլինի նույն կերպ, ինչպես եղել է 2018-ը եւ 2017-ը, սակայն 2020-ը կլինի արդեն էապես ավելի լավ ներդրումային ցուցանիշով ամփոփված տարի»,- փաստել է նախարարը։ Իհարկե, Խաչատրյանի լավատեսությունը գովելի է, բայց 1,5 տարի առաջ էլ ողջ ժողովուրդն էր հավատում նոր իշխանության ղեկավարի այն խոսքին, թե ՀՀԿ-ն ու նախկին ռեժիմը հենց հեռացան Հայաստանը ներդրումների մեջ լողալու է։ Բայց եղավ այն, ինչ եղավ, ասել է՝ կատարվեց հակառակը՝ ներդրումները կրճատվեցին։ Պատասխանատու ոլորտի նախարարը և կառավարության մյուս անդամները հաճախ են 2018-ի ցուցանիշները համեմատում և արձանագրում, թե այդ տարվա համեմատ աճ կա։ Մինչդեռ երկու հանգամանք պիտի հաշվի առնել․ 2018-ի առաջին եռամսյակի տվյալները բավական հաջող էին, իսկ դրանից հետո բոլոր ոլորտներն ամիսներ շարունակ կաթվածահար վիճակում էին, քանի որ երկրում իշխանափոխության գործընթաց էր, այսինքն չէր «աշխատում» ողջ տնտեսությունը, իսկ երբ կառավարության ղեկը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, պարզվեց, որ ամեն ինչ նախկին իներցիայով է առաջ գնում։ Սրա մասին խոստովանում էին անգամ նոր իշխանավորները։


Վերադառնանք վիճակագրությանը, 2018-ի առնվազն 3 ամիսը տնտեսությունը կաթվածահար էր, դրանից հետո էլ սպասողական վիճակում, իմա՝ երբ 2018-ի հետ են 2019 համեմատում ու աճ արձանագրում, պիտի մի պարզ ճշմարտություն ասեն՝ 0-ի հետ համեմատած ցանկացած թիվ կարող է աճ համարվել։ Այնպես որ, լավ կլինի 2018-ին հանգիստ թողնեն ու նախորդ իշխանության այլ տարիների թվերի հետ համեմատություններ անցկացնեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ