Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Պատասխանատվությունից խուսափելու դյուրին միջոց

Պատասխանատվությունից խուսափելու դյուրին միջոց
28.04.2025 | 13:41

Հայոց պետականության դեմ միշտ օգտագործվել է լոկալ (տեղային) հայրենասիրությունը, որի նպատակը պառակտումն ու ընդհանուր Հայրենիքից հրաժարվելն է եղել:

Այս ամենը նաև առիթ է հանդիսացել կազմակերպիչներին արդարանալու համար. զորօրինակ, վերջին դեպքը՝ «Արցախը հանձնել են արցախցիները»: Այս կեղծ թեզը պատասխանատվությունից խուսափելու միջոց է իրական հանձնողների համար, և նախադեպ՝ նոր զիջումների համար, օրինակ, Սևանի արևելյան ափը կորցրել են ոչ թե իշխանությունները, այլ՝ ճամբարակցիները:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ