-
20.05.2013|
20:50
Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
-
17.05.2013|
21:50
Այսօր Արմավիրի բնակիչները լրագրողներին ներկայացրեցին օրերս կարկուտի հասցրած վնասի իրական չափերը և դրանց թողած հետևանքները:
-
12.05.2013|
20:14
Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
-
12.05.2013|
12:48
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր պաշտոնում վերանշանակվելուց հետո, անցկացրել է նախարարի իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարության բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը, Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրներն ու պահանջները:
-
03.05.2013|
11:58
Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ` հույս եմ հայտնում, որ առաջիկայում Դուք լուրջ ուշադրություն կդարձնեք և կնպաստեք մեր հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին:
-
27.04.2013|
15:11
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, այսօր առավոտյան` ժամը 8:58-ին, Լոռու մարզի Դեբեդ գյուղում գայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող 20 ոչխար:
-
27.04.2013|
15:07
Վայոց ձորի որոշ համայնքներում այս գիշեր ցրտահարության դեպքեր են եղել: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ապրիլի 26-ի գիշերը վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին և Զեդեա գյուղերի տարածքների պտղատու այգիները: Ջերմաստիճանի խիստ նվազեցում է նկատվել մարզի ողջ տարածքում, հիմնականում վնասվել են այն ջերմոցային կուլտուրաները, որոնք թեթև են ծածկված եղել և վատ պաշտպանված: Ցրտահարվել են կորիզապտուղը և հնդավորները:
-
26.04.2013|
17:54
Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրված ցածր ջերմաստիճանի հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատ, Մասիս և Արմավիրի մարզի Էջմիածին բնակավայրերի առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերն և խաղողի այգիների որոշ հատվածներ:
-
25.04.2013|
14:27
Ազգային վիճակագրական ծառայությունը ձեռքերը «քշտած» աշխատում է և այս անգամ որոշել է բազմածավալ ծրագիր իրականացնել գյուղատնտեսությունում։ ԱՎԾ-ի ղեկավար Ստեփան Մնացականյանը նկատեց, որ մարդահամարից հետո նախատեսվող գյուղատնտեսության համատարած հաշվառումը լայնածավալ ծրագիր է։
-
24.04.2013|
17:14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին: