«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի ներկայի, պատմություն դարձած անցյալի և վաղվա վիճակի համար

Մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի ներկայի, պատմություն դարձած անցյալի և վաղվա վիճակի համար
18.08.2025 | 13:21

Սիրելի հայրենակից, որ Հայկ Նահապետի ժառանգն ես ի վերուստ, մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի ներկայի, պատմություն դարձած անցյալի և վաղվա մեր վիճակի համար: Հարցազրույցս այս տարվա փետրվարին եղավ, գրեթե 200 օր առաջ, բայց ցավալի կերպով իմ լավատեսական սպասումները կյանքի կոչվելու հուսադրող նշաններ դեռ ցույց չեն տալիս:

Փաստենք, որ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները կպարտադրեն հստակ զարգացումներ, որոնք կբացահայտեն թունոտ հակահայության սնանկությունը, որի գինը եղավ հազարամյակ հետո ձեռք բերված հայրենիքի Արցախյան հատվածի կորուստը, բազմահազար մեր լուսավոր հայորդիների զոհվելը և հաշմանդամ դառնալը: Իրենց թուրքի շան վիճակում լինելը ավելի նախընտրելի համարող՝ պատմաքաղաքական տարրական գիտելիքների հետ հաշվի չնստող տգետների հանդեպ Հայ ժողովուրդը պետք է արժանի վերաբերմունք դրսևորի:

Անկեղծ շնորհակալությունս Արտակ Մուրադյանին ՝ Life Armenia հեռուստաալիքի հիմնադրին, թեկուզ հենց նախորդ շաբաթ իրականացված հայրենանվեր աշխատանքի համար, որ ամփոփված է հետևյալ հղումով․ https://www.youtube.com/watch?v=L-JDk69jJYg

Շնորհակալությունս բոլոր բանախոսներին, առանձնապես իմ բարեկամ՝ աստվածաբան Վարդան Խաչատրյանին, ով Վիլյամ Սարոյանի հետ կապված մի դիպվածի հիշատակումով հազար կնիք դրեց ստորև բերված իմ հարցազրույցի հայամեծար բովանդակության վրա՝ որպես տիեզերական ճշմարտություն:

https://www.youtube.com/watch?v=1sgguTlF0GQ

Հրաչյա Սարգսյան

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ