Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Դուք թյուրիմացության մեջ եք»

«Դուք թյուրիմացության մեջ եք»
10.09.2013 | 12:43

ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ընդդիմադիրները կարծում են, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանը միանձնյա է կայացրել, իսկ ԱԺ-ն այդ գործընթացում անտեսվել է, մեկուսացած է եղել:

-Ոչ, այդպես չէ: Բավականին սպասելի որոշում էր, և չեմ կարծում, թե ԱԺ-ն այստեղ կարևոր դեր պետք է ունենար: Դա միանձնյա որոշում չէր, քննարկվել է ՀՀԿ գործադիրի նիստում, բանակցային գործընթացները վաղուց են տեղի ունենում:

-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ևս շատ վաղուց էին ընթանում, ու շատերի, այդ թվում ՀՀԿ ներկայացուցիչների համար սա անսպասելի քայլ էր:

-Կոնկրետ ինձ համար անակնկալ չէր: Հիմա կողմնորոշումների խնդիր է. Մի մասն ուզում է ԵՄ, մյուս մասը` Ռուսաստան գնալ:

-Չնայած նշեցիք, թե սպասելի որոշում էր, սակայն միայն հայտնի հայտարարությունից հետո ՀՀԿ գործադիր նիստում Սերժ Սարգսյանը տեղեկացրեց այցի արդյունքների մասին:

-Դուք թյուրիմացության մեջ եք:

-Ասել է` նախապես ՀՀԿ-ն քննարկե՞լ է այդ որոշումը, ե՞րբ:

-Այո: Երկու ամիս առաջ, դրանից էլ առաջ:

-Այդ դեպքում ինչո՞ւ էին պատասխանատու պաշտոնյաները պնդում, թե Մաքսային միությունը սահմանափակելու է մեր ինքնիշխանությունը:

-Ես լիազորված չեմ նրանց փոխարեն պատասխանել:

-Տեսակետ հնչեց, որ Սերժ Սարգսյանը պետք է գա խորհրդարան ու պարզաբանումներ տա: Համամի՞տ եք:

-Դա նախագահի լիազորությունն է: Եթե չգա, ոչ մի դժբախտություն չի լինի: Արտաքին քաղաքականության պատասխանատուն ԱԺ-ն չէ, նախագահն է ու համապատասխան գերատեսչությունը:

Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ