Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Հայաստանն ու ԼՂՀ-ն միշտ իրար հետ պետք է լինեն»

«Հայաստանն ու ԼՂՀ-ն միշտ իրար հետ պետք է լինեն»
13.09.2013 | 11:47

«Այդ փաստաթուղթն այլևս հնարավոր չէ ստորագրել, քանի որ հակասություն կա Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի միջև»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը` հավելելով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության բավականին երկար ճանապարհ էր անցել, սակայն այսօր վտանգված է այդ գործընթացի շարունակականությունը: «Եվրոպայի հետ որքան ստացվի համագործակցությունը, այնքան լավ, մեր իշխանությունները ճանապարհներ պիտի գտնեն դռները փակ չպահելու համար»,-ասաց պատգամավորը, անդրադառնալով ՄՄ անդամակցության պարագայում ԼՂՀ-ի հնարավոր կարգավիճակին, փաստեց, որ «Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց խնդիրներն այնպես պիտի լուծեն, որ միշտ իրար հետ լինեն»: «Վերևից ներքև բոլորի հրաժարականը կպահանջենք»,- ստեղծված իրավիճակում ո՛ր պաշտոնյանի հրաժարականը կպահանջեք հարցին ի պատասխան նշեց Թևան Պողոսյանը: Սեպտեմբերի 20-ին «Ժառանգությունը» հերթական հանրահավաքն է անցկացնելու, որը, ըստ Պողոսյանի, նվիրված է լինելու Հայաստանի անկախությանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ