Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Վարդան Պետրոսյանի առողջության համար ՔԿՀ-ում բավարար պայմաններ կան

Վարդան Պետրոսյանի առողջության համար ՔԿՀ-ում բավարար պայմաններ կան
13.11.2013 | 17:24

«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որոնցում գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և իր բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորն իր առողջությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանքին` ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` հավելելով, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները համապատասխան հանձնարարականներ ստացել են, իսկ եթե քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների անհարժեշտություն լինի, նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար:

Անդրադառնալով օրերս նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, նախարարն ընդգծեց. «Էդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս է որևէ հանձնարարություն տալը: Հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ էս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվ էս մտահոգությունը դրսևորվել է նաև դատաիրավական բարեփոխումների ծրագրով էդ մասը փոխելու անհրաժեշտությամբ, որը հաստատվել է հանրապետության նախագահի կողմից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ