Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀԱԿ-ը ՀՅԴ-ին մեղադրեց «սեպարատ գործարքի» մեջ

ՀԱԿ-ը ՀՅԴ-ին մեղադրեց «սեպարատ գործարքի» մեջ
12.05.2014 | 13:44

«Հրաշալի քառյակը» այսօրվա արտահերթ նիստում հերթական անգամ ապացուցեց, որ այն այլև գոյություն չունի: Ավելին, այն հարցի շուրջ, որ նրանք իրար «գլխի» էին հավաքվել, արդեն այդ հարցում սկսեցին տարակածություններ դրսևորել: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների շուրջ այսօրվա ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ-ը «մերկացրեց» ՀՅԴ-ին: ԲՀԿ-ից հետո հիմա էլ ՀՅԴ-ն «սահուն» քայլերով քառյակից դուրս է գալիս: Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված այս օրենքի առնչությամբ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ իրենք առաջընթաց են տեսնում դրանում և «կողմ» են քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իր ելույթում դիմելով ՀՅԴ-ին, հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի այցը քառյակի նիստին՝ նկատելով, որ դա հանրության թիկունքում գործարքների գնալու նպատակ էր հետապնդում: «Այս օրենքը խաբեություն է»,- արձանագրեց Զուրաբյանը` հավելելով, որ սա ընդամենը ժամանակ ձգել է և «Դեմ եմ» նախաձեռնության քաղաքական ճնշումների թուլացման նպատակ ունի: «ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվությունն այս խաբեության համար: Մենք սեպարատ գործարքի չենք գնա: Մենք արտահայտելու են ժողովրդի շահերը… Կառավարությունը շարունակում է մնալ նույն գծի վրա: Սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ մեծամասնության ծրագիրն է, որը կատարվելու է մինչև վերջ»,- վստահեցրեց Լևոն Զուրաբյանը` տեղեկացնելով, որ իրենք «դեմ» են քվեարկելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ