Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կարևորը կարմիր գիծն է

Կարևորը կարմիր գիծն է
25.07.2014 | 15:43

Երևանի փողոցների ասֆալտապատման խնդիրների մասին հաճախ է գրվել, սակայն վերջերս, բացի անորակ աշխատանքից, նոր միտում է ի հայտ եկել:
Զաքյան փողոցի վերջնամասը քանդեցին, սարքեցին, այլ խոսքով, հիմա այն մեքենաների համար երթևեկելի է, սակայն տևական ժամանակ է այդ փողոցում երթևեկության ոչ մի գիծ գոյություն չունի: Եթե որևէ վթար լինի, ճանապարհային ոստիկանները և ԱՊՊԱ-ն չեն կարող որոշել, ենթադրենք, դա տեղի է ունեցել հոծ գիծը խախտելու հետևանքո՞վ, թե՞ այլ պատճառով:
Փոխարենը, ասֆալտապատմանը զուգահեռ, «քաշվել» են կարմիր գծերը: Ասել է՝ «գծի» մեջ փող կա, կամ ում «գծերն» են տրամաբանությա՞մբ են սկսել աշխատել ոլորտի պատասխանատուները: Իսկ երթևեկության կանոնները, որոնց բացակայությունը, հնարավոր է, մարդկային կյանքեր արժենա, փաստորեն, չի հուզում նրանց: Երթեկության «գծերը» կսպասեն, կարևորը վճարովի ավտոկայանատեղերն օր առաջ նախանշելն է:
Ի դեպ, Երևանի Մ. Խորենացու փողոցում, Տաշիր առևտրային կենտրոնից դեպի Վարդավառի այգի (հանրությանն առավել հայտնի՝ «Թոխմախ գյոլ») տարածքն ընդգրկող հատվածում արդեն մի քանի տարի է երթևեկության ոչ մի գիծ չկա: Այսինքն, վարորդներն այս հատվածում, այսպես ասած, աչքաչափով են երթևեկում: Հավանաբար դժբախտ պատահարների դեպքում էլ կգործի ոչ օրենսդրական այս «նորմը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ