Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ընտրվեցին, պրծան, վե՜րջ...

Ընտրվեցին, պրծան, վե՜րջ...
03.11.2015 | 00:41

Մասիսի բնակչությունը, որն առանց այն էլ սոցիալապես վատ վիճակում է, կրակն է ընկել սեփական քաղաքապետի «ձեռը»: Ալեքսանդր Հակոբյանը մատը մատին չի տալիս քաղաքում մի բան փոխելու համար: Մասիսի անգամ կենտրոնական հատվածի ճանապարհներն են ահավոր վիճակում: «Վերջերս հրապարակում հազիվ մի այգի են սարքել, էն էլ Արթուր Աբրահամն ու իր քեռու տղան են սարքել, թե չէ էս քաղաքապետից ոչ մի խեր չկա: Մինչ ընտրվելը խոստանում ու խոստանում են: Ընտրվեցին, պրծան, վե՜րջ: Էլ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ բան: Մասիսում ընդամենը մի քանի սիրուն տուն կա, էն էլ լավ գործի, պաշտոնավոր մարդկանց տներ են: Պաշտոնյան իր ութսուն հազար աշխատավարձով ընենց տուն ու ունեցվածք ունի, զարմանալու ա, իսկ աշխատող շարքային քաղաքացին ծերը ծերին հազիվ ա հասցնում: Բա՞: Ով մտնում ա Մասիս, ասում ա` էս գյուղ ա, քաղաք չի»,- իրենց դարդը պատմեցին մասիսցիները, որոնք նպատակ ունեն առաջիկա ընտրություններում ձայն չտալու գործող (իրականում` անգործունյա) քաղաքապետին:
Մեր տեղեկություններով, մասիսցիներն արդեն իրենց ապագա քաղաքապետին «աչքի տակ» ունեն, ով ևս առաջադրվելու իր ցանկությունը չի թաքցնում: Մասիսցի Դավիթ Համբարձումյանը, ով, նույն աղբյուրի պնդմամբ, ՎՊ-ում է աշխատում և թունաքիմիկատների խանութներ ունի, աշխատանքներ է տանում քաղաքապետ ընտրվելու համար: «Մարդը բոլորին հասնում ա: Մտնես տունը, ասես` էսքան փող ա պետք, տալիս ա»,- իրենց ապագա թեկնածուին գովեց մեր զրուցակից մասիսցիներից մեկը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ