Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ադրբեջանը ֆիասկո ապրեց»

«Ադրբեջանը ֆիասկո ապրեց»
05.04.2016 | 01:19

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի ինքնագործունեությունը չէ, կա արտաքին հետք: Ո՞Ւմ էր ձեռնտու պատերազմ սանձազերծելը:
-Վերջին տարիների ռազմական էսկալացիան մեզ հուշում էր, որ մի օր լինելու են այսպիսի զարգացումներ: Իհարկե, սա կարող է ձեռնտու լինել նաև այլ պետության: Փաստն այն է, որ վերջին տասը տարիներին Ադրբեջանը մշտապես խոսում էր ռազմական գործողությունների վերսկսման մասին: Իրենց ժողովրդին համոզում էին, որ իրենք կարող են օրերի ընթացքում կայծակնային արագությամբ լուծել և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի հարցերը, ու սա չեն անում միայն «մեծահոգությունից» ելնելով: Հիմա Ալիևի ռեժիմն ընկավ հենց իր վկայակոչած «կայծակնային լուծման» ծուղակը, տապալվեց Ադրբեջանի ծրագիրը: Տասնյակ տարիներ միլիարդավոր դոլարներ են ծախսել իրենց պաշտպանունակությունն ուժեղացնելու վրա ու իրենց թվում էր, նաև միջազգային հանրությանն էին փորձում ապացուցել, որ մի վայրկյանում լուծելու են Ղարաբաղի հարցը: Նրանք տապալվեցին ու հիմա պատասխանատու են իրենց ժողովրդի առաջ, որ տարիներ շարունակ խաբել են նրան: Ադրբեջանը ֆիասկո ապրեց:
-Այդուհանդերձ, ո՞ր երկիրը կարող էր դերակատարություն ունենալ այս զարգացումներում:
-Այս պահին ճիշտ չէ որևէ բան բացառել, պետք է պարզապես փաստերով առաջնորդվել: Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիան` նպատակ ունենալով հասնելու ռևանշի, կարճ ժամանակում լուծելու ինչ-ինչ ռազմական խնդիրներ:
-Հայկական կողմի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:
-Ադրբեջանն ինքն իրենով չտապալվեց, մենք տապալեցինք: Հայկական ուժերի համախմբման, հայ զինվորի արյան գնով հաջողվեց դա:
-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
-Այս պահին դժվար է կանխատեսումներ անել: Ցանկացած սցենար հնարավոր է` լայնամասշտաբ ռազմական գործողություններից մինչև գործողությունների լոկալացում:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ