Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Քոչարյանի կայծակնային արձագանքը

Քոչարյանի կայծակնային արձագանքը
12.04.2016 | 09:59

Տասը տարի երկիրը ղեկավարած մարդը հայրենիքի վտանգի պահին մի ծպտուն չի հանում, բայց օպերատիվ արձագանքում է, երբ սեփական անձին մի թթու խոսք են ասում: Իսկ ասողը շարքային քաղաքացի չէ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով ընդամենը փաստն է արձանագրել. «Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից»: Բնականաբար, սա շատ ծանր է նստել Քոչարյանի սրտին ու նա, վայրկյան չկորցնելով, Tert.am-ի միջոցով փոխանցել է. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո, և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը, հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»: Միաժամանակ Քոչարյանն իր ոճին հարիր չէր կարող չասել, որ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումներն ինչ-որ կերպ նպաստեն առաջնահերթ ու գործնական խնդիրների լուծմանը:
Դե ինչ, կարծում ենք` ճիշտ պահն է համեմատության եզրեր անցկացնելու երեք նախագահների միջև. առաջինը մի կողմ է դնում տարաձայնությունները և միասնականության կոչ անում, գործող նախագահն ընդունում է Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը, իսկ երկրորդը, թող ներվի ասել, թքում է այդ ձեռքի մեջ: Հետևությունը թողնում ենք ընթերցողին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ