Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հրաժեշտ անպատասխանատուներին

Հրաժեշտ անպատասխանատուներին
26.04.2016 | 14:30

Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից ակնհայտ էր, որ մեր պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ իրենց լիազորությունները չեն կատարել: Հետագայում սա գնալով ավելի ամրապնդվեց, և մարդիկ մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում իշխանություններից: Այսօր արդեն երկրի ղեկավարի հրամանագրով պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ հրաժեշտ են տվել պաշտոնին: Սա հստակ փաստում է այն մասին, որ նրանք իրենց տեղում չեն եղել ու աշխատանքում թերացել են: Եվ այդ թերացումները մարդկային կյանքեր են խլել: Նվազագույն «պատիժը», թերևս, աշխատանքից հեռացումն է:

Եվ այսպես. նախագահի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։


Պաշտպանական հաջորդ օղակը, որից տուժել է հայկական զինուժը, հետախուզության վարչությունն է: Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: Շատերի պնդմամբ` մեր բանակի հետախուզության թերացման պատճառով էր, որ պատերազմի հենց առաջին օրը մենք շատ զոհեր ունեցանք: Մինչդեռ ոմանք պնդում էին, թե ինչու Ռուսաստանը չի զգուշացրել ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին, որը նկարահանել է «սպուտնիկով»: Գուցե Ռուսաստանի շահերից էր բխում հարձակումը, և նա այդ կերպ է իրեն պահել: Իսկ մեր հետախուզությունը որտե՞ղ էր, որ ընդամենը մի քանի մետրի վրա չեն կարողացել հստակ տեղեկություն տրամադրել թշնամու հարձակման մասին: Ինչո՞ւ չի աշխատել այս օղակը: Սա, թերևս, այս ռազմական գործողությունների ընթացքում մեր ՊՆ-ի ամենամեծ բացթողումն է եղել:


Աշխատանքից ազատվել է նաև Ալիկ Միրզաբեկյանը, ով պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնն էր զբաղեցնում։
Սա այն տխրահռչակ պաշտոնյան է, ով, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով, ռազմաարդյունաբերության ոլորտում զբաղված է սաբոտաժով:


Իհարկե, շատերը կամ գուցե միայն այս մարդիկ հրաժեշտ տան իրենց պաշտոններին, որոնց վատ աշխատանքի պատճառով լուսավոր պատանիներ զոհվեցին: Սակայն նրանց այս համակարգից հանելով, այլևս ոչինչ հետ բերել չի լինի: Ամենալավ բանը, որ այս անձնազոհ տղաների հիշատակին պետք է անի հայրենի իշխանությունը, այն է, որ երկիրը երկիր դարձնի, բանակն առավել մարտունակ, զինվորական ղեկավարությունն էլ պետք է գործին նվիրյալ ու պատասխանատու լինի, որ այսուհետ նրանց զինվոր-ընկերներին ոչինչ չսպառնա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ