«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Զտում են

Զտում են
03.05.2016 | 00:59

Պաշտպանության ոլորտում պաշտոնանկությունները շարունակվելու են: Մեր տեղեկություններով, առաջիկայում աշխատանքային թերացումների համար որոշ վարչությունների պետեր ևս հրաժեշտ կտան իրենց աթոռին:
Աշխատանքից հեռացվելու է նաև ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ով թերացել է տեխնոլոգիական զարգացման ոլորտի մասնագետների հետ աշխատանքում:


Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հեռացմանը զուգընթաց, մեր աղբյուրը չբացառեց նաև, որ այլ ոլորտի պատասխանատուներ ևս կազատվեն աշխատանքից: Ընդ որում, չի բացառվում, որ հերթը կհասնի խոշոր «շնաձկներին»: Սակայն այս օրերին երկրի ղեկավարությունը նման քայլերի դեռ չի գնա` հաշվի առնելով սահմանային լարվածությունը: Երբ իրավիճակը կայունանա, կմեկնարկի ներքին «զտումների» փուլը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ