Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Բարեգործությունը պարտադրանք չէ

Բարեգործությունը պարտադրանք չէ
31.05.2016 | 00:26

Ազգային ժողովում գնալով մեծանում է աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից դժգոհությունը: Նրա վերջին նախաձեռնությունը է՛լ ավելի է զայրացրել խորհրդարանի աշխատակիցներին, ովքեր իրենց ղեկավարի անունը լսելիս արդեն օձիք են թափ տալիս:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն առաջարկել է մի հիմնադրամ ձևավորել և ԱԺ աշխատակիցների աշխատավարձի մեկ տոկոսն անժամկետ հատկացնել քառօրյա պատերազմում զոհված ու տուժած զինվորականների ընտանիքներին: Առաջին հայացքից, իհարկե, որևէ մեկը չի կարող ընդդիմանալ դրան, բայց իրականում դա պարտադրանք է, ճնշում: Նախ՝ պարտադրված բարեգործություն չեն անում, հետո էլ ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը որոշել, որ ԱԺ հավաքարարներից մեկը, որի աշխատավարձը, հաստատ, իր եկամուտների մեկ տոկոսն էլ չէ, պետք է նրա սահմանած «կանոններով» բարեգործ դառնա:
Ավելին, իր այս անհաջող նախաձեռնությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի խորշում «պատվիրված» նյութերով արդարացնել` դրա շրջանակում հիշատակելով Արցախին տրված իր օգնության մասին:

Եթե Թովմասյանին թվում է, թե այս հիմնադրամն էլ իր անվան դիմաց մի «գալոչկա» կավելացնի, սխալվում է, որովհետև ոչ ոք նրան իրավունք չի վերապահել ուրիշի վաստակածն իր հայեցողությամբ տնօրինելու: Բարեգործությունը պարտադրանք չէ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ