Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Չի ուզում, բայց կհամոզեն

Չի ուզում, բայց կհամոզեն
20.09.2016 | 00:22

Այն, որ կառավարությունում պաշտոնյաների լուրջ փոփոխություններ են լինելու, նորություն չէ, սակայն վարչապետի համար, պարզվում է, շատ դժվար է պրոֆեսիոնալ կադրեր գտնելը։ Իսկ այդպիսի մարդիկ հարկավոր են նրան հատկապես կարևոր օղակներում։ Մամուլն արդեն գրել է, որ Կարեն Կարապետյանը մտադիր չէ աշխատել պետեկամուտների կոմիտեի ղեկավար Հովսեփ Հովսեփյանի հետ, սակայն վարչապետին չի հաջողվում այս պաշտոնի համար «արժանավորին» գտնել։ Տեղեկություններ կան, որ վերջնական ընտրությունը կանգ կառնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Վարդան Հարությունյանի վրա, ով, սակայն, նույն տեղեկությունների համաձայն, չի ցանկանում ստանձնել Հայաստանի գլխավոր հարկահավաքի դերը։ Կարեն Կարապետյանին այս պաշտոնի համար անհրաժեշտ է վստահելի մարդ, ով կկարողանա բյուջեն լցնել, համակարգից դուրս լինել և իր առաջ դրված խնդիրները լիարժեք լուծել։


Նախընտրական տարում տնտեսության աշխուժացման և հատկապես հարկային ոլորտի ճիշտ կարգավորման համար իշխանությանը պետք է այդ ամենից գլուխ հանող պաշտոնյա։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետին, այնուամենայնիվ, կհաջողվի Վարդան Հարությունյանին բերել հարկային ոլորտ, մինչդեռ Հովսեփ Հովսեփյանի հետ բոլոր հաշիվները փակված են, նորանշանակ վարչապետը չի ցանկանում աշխատել նրա հետ, համարելով, որ նա իր պարտականություններում խիստ թերացել է։ Դրա վկայությունն էլ հարկահավաքության ձախողումն է, ինչի հետևանքով միլիոնավոր դրամներ բյուջե մուտք չեն գործել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ