Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հովիկ Աբրահամյանը վերադառնում է

Հովիկ Աբրահամյանը վերադառնում է
17.04.2017 | 19:44

Մայր գետերի, առուների ու վտակների «գիտակ» Հովիկ Աբրահամյանը կարծես փորձում է նորից «հանրայնացվել»։ Օրերս նա իր ֆեյսբուքյան էջով երկու իրադարձության մասին է հանրությանը տեղեկացրել։ Երկուսն էլ առնչվում են Կարեն Դեմիճյանին 85-ամյակին։ Նախ նա այցելել էր Ռիմա Դեմիրճյանին, իսկ այսօր այցելել Կոմիտասի անվան պանթեոն` Կարեն Դեմիրճյանի գերեզմանին։


ՀՀԿ-ի ղեկավարի հետ «ալեգորիկ» փոխհրաձգությունից հետո մամուլը մշտապես կանխատեսում էր, թե ինչ է լինելու նրա ճակատագիրը, իսկ Աբրահամյանը խոստացել էր՝ չի հեռանա քաղաքականությունից։ Նա խոստացավ, բայց ընտրություններում «շոշափելի» ներկայացվածություն չունեցավ, բավարարվեց միայն սեփական որդու ընտրությունը կազմակերպելով։ Սակայն երևում է, որ նախկին վարչապետը ուզում է կամաց-կամաց նորից «ինտեգրվել» քաղաքական կյանքին, իսկ Կարեն Դեմիճյան քաղաքական և պետական գործչի 85- ամյակին «երևալը» կարող է նաև խորհրդանշական լինել։ Քաղաքական ու կոնկրետ մեսիջներ հասկացնելու առումով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ