Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պարա՞պ եք մնացել

Պարա՞պ եք մնացել
31.05.2019 | 01:27

Տպավորություն է ստեղծվել, որ այս խորհրդարանի ամենակարևոր առաքելությունը դարձել է ՍԴ անդամի ընտրությունը։ Քննարկում են, խորհրդարանի կեսից ավելին հերթագրվում է, «դնովի մազից ու սիրուն ակռեքից» սկսած հարցախեղդ անում, բայց հետո գնում ու դեմ են քվեարկում։ Լավ, պարա՞պ եք մնացել։ Եթե ի սկզբանե ունեք որոշում, որ չեք ընտրելու այդ թեկնածուին, ինչու՞ եք ժամանակ, օր սպանում, միթե հոգսաշատ այս երկրում խորհրդարանական երկրի քննարկման տիրույթը միայն այս հարցով է սահմանափակվում։ Մի տարի է խորհրդարանն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ հեղափոխական նախագծեր է մշակել, որ մարդկանց մատից մի փուշ հանի։ Մեկ տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը, պարզվեց, մեզանում միշտ արդիական հրովարտակներից այն կողմ չեն անցնում. «Այսօրվանից գետերը թող ունենան երկու ափ, մեկը` աջ, մեկը՝ ձախ, արևը թող դուրս գա արևելքից, մայր մտնի արևմուտքում»։


Այս վիճակը որքան անհեթեթ է, նույնքան էլ պարզ ցուցանում է իշխանության երկու թևերի միջև առկա ճգնաժամը։ Նախագահն ու վարչապետն անգամ ՍԴ-ի մեկ անդամի հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, էլ ուր մնաց կարևոր հարցերում։ Անձնական հավակնություններով առաջնորդվող ղեկավարները որքա՞ն են պատրաստվում իրար հետ կռվելու այլոց վարկանիշի հաշվին։ Չէ՞ որ խորհրդարանում ներկայացվում են պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնց հարցում «Իմ քայլը» ոչ մի առարկություն չունի, բացի այն, որ նա նախագահի թեկնածուն է և իրենց ուզած մարդը չէ։ Այսինքն, հիմա քանի թեկնածուի է պատրաստ մերժելու ԱԺ մեծամասնությունը (եթե իհարկե, օրենքը դա թույլ է տալիս), որ նախագահին պարտադրեն իրենց ցանկալի մարդուն ներկայացնել, որին անխոս, հլու-հնազանդ կընտրեն, որովհետև այդպես են ուզում ոչ թե իրենք, այլ Նիկոլ Փաշինյանը։ Եվ այսքանից հետո դեռ հերքու՞մ են, թե նախագահի ու վարչապետի միջև հակասություններ չկան, էլ ո՞վ կհավատա այդ պնդումներին, եթե նրան տրված սահմանափակ հնարավորություններն էլ են ուզում սեփական քիմքին հարմարեցնել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ