Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Փա­շի­ն­յա­նի «հա­նե­լու­կը»

Փա­շի­ն­յա­նի «հա­նե­լու­կը»
28.02.2020 | 11:35
Երբ այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը խո­սում է «Մո­նու­մեն­տի» տնե­րի օ­րի­նա­կան և ա­պօ­րի­նի լի­նե­լու մա­սին ու հրա­հան­գում զբաղ­վել այդ հար­ցով, ա­կա­մա­յից հի­շում ես ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րը տևա­կան ժա­մա­նակ խոր­հր­դա­րա­նում բարձ­րա­ձայ­նում էր ՎՊ-ի նախ­կին նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նի ա­ռանձ­նա­տան խն­դի­րը։ «Շուրջ 3 տա­րի ձգ­վող խոր­հր­դա­րա­նա­կան հրա­պա­րա­կա­յին քն­նու­թյու­նից հե­տո մեզ, ի վեր­ջո, հա­ջող­վեց Վե­րահս­կիչ պա­լա­տի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նի հետ կապ­ված չնաշ­խար­հիկ կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզմ բա­ցա­հայ­տել: Խոս­քը ՎՊ նա­խա­գա­հի մի քա­նի մի­լիո­նա­նոց դղյա­կի մա­սին է, ո­րը կա­ռուց­վել է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հարևա­նու­թյամբ: Այդ դղյա­կը կա­ռու­ցե­լու ժա­մա­նակ Իշ­խան Զա­քա­րյա­նը չէր կա­րող չգի­տակ­ցել, որ հարց է հն­չե­լու, թե ի­րեն, որ միայն պե­տա­կան պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել, որ­տե­ղի՞ց այդ­քան փող՝ նման դղյակ կա­ռու­ցե­լու հա­մար: Սրա հա­մար Զա­քա­րյա­նը մի մե­խա­նիզմ էր մշա­կել, որ, ա­յո՛, այդ տու­նը կա­ռու­ցում է ին­քը, բայց ոչ իր փո­ղե­րով, այլ սփյուռ­քա­հայ գոր­ծա­րար Ալ­բերտ Բո­յա­ջյա­նի հա­մար՝ վեր­ջի­նիս փո­ղե­րով... Սա ի՞նչ հա­նե­լուկ է։ Լավ, ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րով 5, 10, 20, լավ 30 հա­զար նվի­րել, բայց 1-2 մի­լիոն փո­ղը ո՞նց են նվի­րում»,- տա­րի­ներ ա­ռաջ խոր­հր­դա­րա­նի ամ­բիո­նից հայ­տա­րա­րել էր թունդ ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Բա­ռա­պա­շա­րի ա­ռու­մով բան չի փոխ­վել, ըն­դա­մե­նը կար­գա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն է ե­ղել։ Հնա­րա­վոր է` այդ վե­րա­փոխ­ման ար­դյուն­քում է, որ այ­սօր նա միայն ո­րոշ նախ­կին­նե­րի ա­ռանձ­նատ­նե­րի մա­սին է խո­սում, իսկ իր իսկ մի­ջոց­նե­րով դեռ տա­րի­ներ ա­ռաջ բա­ցա­հայ­տած «կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզմ­նե­րով» կա­ռուց­ված ա­ռանձ­նա­տան տի­րոջ մա­սին լռում է։ Փաս­տո­րեն, սա այն դեպքն է, երբ կան նախ­կին­ներ և ա­վե­լի նախ­կին­ներ։
Ե­թե այ­սօր­վա վար­չա­պե­տը հա­վես ու­նե­նա, մե­կիկ-մե­կիկ դի­տի ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նի ե­լույթ­ներն ու դրանց հետ­քե­րով գնա, գու­ցե ա­վե­լի շատ գործ կա­րող է ա­նել, քան այն, ինչ հի­մա ա­նում է։ Ի վեր­ջո, կս­տա­նա նաև ի­րեն այդ­քան հու­զող` Իշ­խան Զա­քա­րյա­նի ա­ռանձ­նա­տան «հա­նե­լու­կի» պա­տաս­խա­նը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ