«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ես բան ունեմ ասելու

Ես բան ունեմ ասելու
23.04.2025 | 12:03

Սա իրականություն է և ոչ ուղեղի մորմոք։

Եղածը պատմում եմ,այնպես, ինչպես եղել է։

Քնած եմ սովորական քնով։

Երազս էր անսովոր։

Ես վայելում էի Աստծո ներկայությունը։ Կողքիս պառկածը կինս պիտի լիներ։

Սակայն անկողնու մեջ, նրա տեղում, Աստված էր։ Նրան չէի տեսնում` պատկերը չկար, մարմինը չկար, զուտ Իր Էությունն էր և Գոյությունը։

Կյանքումս Աստծուն երբեք այդքան մոտ չէի եղել։

Նա իմ կողմն էր շրջվել։

Ինքը տեսանելի չէր, բայց խոսքը միանգամայն լսելի էր.

- Ես քեզ բան ունեմ ասելու...,֊- ասում էր։

Ականջս համակ խխունջի բերան էր։ Լսել էի ուզում, ա՜խ, որքան էի ցանկանում լսել Աստծո Բանը...

Արթնությունս խանգարեց։

Դա մի երազ էր, որ կուզեի շարունակվեր կյանքիցս էլ երկար...

Օրեր շարունակ ուղեղիս գալարներում դեգերում էի. Աստված ի՞նչ ուներ իմ համար պահած...

Ի՞նչ էր ասելու, ի՞նչ էր ասելու... Անզոր էի կռահել...

Մի բան ակնհայտ էր.

ՈՒրեմն, մի բան էլ ես ունեմ ասելու...

22.04.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ