Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒզում ես երեխա՞ գտնել՝ փնտրիր հանձնածդ հայկական հողերում

ՈՒզում ես երեխա՞ գտնել՝ փնտրիր հանձնածդ հայկական հողերում
04.06.2025 | 11:26

Եթե փաշինյանն ուզումա երեխա գտնի, թող էդ երեխաներին ման գա ոչ թե բարձրաստիճան հոգևորականների ընտանիքներում, այլ իր կողմից հանձնված հայկական հողերում, որտեղ մինչև օրս բազմաթիվ հայ ընտանիքների երեխաների մարմիններն են գտնվում։

Երեխա ես ուզում գտնես` գտիր ու հետ բեր էդ երեխաների աճյունները, գտիր հետ բեր` անհետ կորած երեխաներին, գերեվարված երեխաներին հետ բեր։

Թե՞ էդ երեխաները կսպասեն «մի քանի ամիս», իսկ եպիսկոպոսաց դասի երեխաներին գտնելը կյանքի ու մահվան հարցա քեզ համար։

Ինձ չի հետաքրքրում քանի երեխա ունի Գարեգին Բ-ն։ Բարձրաստիճան հոգևորականները պատասխան են տալու Աստծո առաջ, իսկ մարդամեկը՝ էդ զոհված ու անհետ կորած երեխաների ծնողների, մեր բոլորիս ու պատմության առաջ։

ՈՒ պատասխան տալու ժամանակը մոտենումա։

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ