Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պետությունը, որում իսպառ բացակայում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները, անխուսափելիորեն վերածվում է վարչակարգի

Պետությունը, որում իսպառ բացակայում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները, անխուսափելիորեն վերածվում է վարչակարգի
02.08.2025 | 17:01

Իշխանափոխության «ինչու»-ների շարքը ծայրահեղ ընդարձակ է՝ սկսած Հայրենիքի զգալի մասի կորստից մինչև պետականության գոյաբանական սպառնալիք, դրսում կամակատարի գլխիկոր դերակատարումից մինչև ներսում՝ իշխանության բացահայտ և փաստացի ուզուրպացում։

Այս իրավիճակում, յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը ձգտում է դառնալ իշխանափոխության շարժման մասնակիցը կամ առաջնորդը, պարտավոր է թափանցիկ, անկեղծ և պատասխանատու ձևով գնահատել առկա իշխանական համակարգը՝ բացահայտելով դրա ձախողումները և ներկայացնելով իր պատկերացումները ապագա վերակառուցման վերաբերյալ։

Հայաստանում իբրև թե գործում է խորհրդարանական համակարգ, սակայն իրականությունն առնվազն աղերս չունի սահմանադրական իդեալների հետ։ Մենք ականատես ենք պետական ինստիտուտների բովանդակային փլուզման, երբ իշխանությունը կենտրոնացել է մեկ կետում՝ վերածվելով բացարձակ իշխանության մոդելի։ Այդ կետը վարչապետի պաշտոնն է, որը վաղուց այլևս չի ընկալվում որպես ծառայողական պատասխանատվություն, այլ վեր է ածվել վերին կամքի բացահայտ սանձարձակության։

Այս պայմաններում վարչապետը, զուրկ լինելով հակակշիռներից ու վերահսկողության մեխանիզմներից, գործում է որպես փաստացի միապետ՝ քողարկված ժողովրդավարական համակարգի պատրանքով։ Դա այլևս լոկ քաղաքական խնդիր չէ։ Դա պետականության ինստիտուցիոնալ քայքայման խորքային և վտանգավոր գործընթաց է, որի խորապատկերում ակնհայտ է մեր ապագայի վերահսկելիության կորստի սպառնալիքը։

Երբ մեկ մարդ միանձնյա ձևավորում է քաղաքական օրակարգը, ուղղորդում է դատական համակարգի տրամաբանությունը և օրենսդիր իշխանությունը վեր է ածում կուսակցական ենթակայության անմռունչ գործիքի՝ հանրապետական համակարգը դադարում է գոյություն ունենալուց։ Նրա տեղում առաջանում է վակուումային բռնիշխանություն, որը սնվում է կամայականությամբ և սնուցվում ճգնաժամով։

Պետությունը, որում իսպառ բացակայում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները, անխուսափելիորեն վերածվում է վարչակարգի։ Իսկ վարչակարգը, անգամ եթե ժամանակավորապես հենվում է քվեարկությամբ ձևավորված վստահության վրա, դառնում է անկանխատեսելի և կործանարար՝ հատկապես ճգնաժամային հանգրվաններում։

Այս ամենը կանխելու միայն մեկ ճանապարհ կա՝ ինստիտուցիոնալ վերափոխում, սահմանադրական վերանայում և իշխանության ճյուղերի միջև իրական հավասարակշռության սահմանում։

Սա պետք է դառնա առաջիկա քաղաքական օրակարգի առանցքը։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլևս իշխանության ձևի շուրջ բանավեճ չէ։ Դա արդեն պետականության էության շուրջ պայքար է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ